Բացել լրահոսը Փակել լրահոսը
2018AM__________242009145
A A
Պաշտոնական

Դիլիջանի թունելը փակ է բեռնատարների համար

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 19:28-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ, Գյումրի-Բավրա ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Տավուշի մարզի Դիլիջանի թունելը և Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ տանող ճանապարհը փակ են բեռնատարների համար:

Փակ են Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Աբովյան-Հատիս, Աբովյան-Սևաբերդ, Աբովյան-Կապուտան և Անիի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են:

Արագածոտնի մարզի Ապարանի և Ծաղկահովտի տարածաշրջաններում, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին, Արթիկ-Ախուրյան ավտոճանապարհի Ջաջուռի հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում բուք է: 

Տավուշի, Լոռու մարզերում, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Շիրակի մարզի Գյումրի, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Վայք, Սյունիքի մարզի Գորիս քաղաքներում, Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածին տեղում է ձյուն:

Տավուշի մարզի Ջուջևան գյուղում առկա է մառախուղ:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին կան մոտ 50-60, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սառնակունք գյուղի տարածքում՝ մոտ 150 կուտակված ավտոմեքենաներ:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կան կուտակված 940 բեռնատար, 60 մարդատար ավտոմեքենա, 1 ավտոբուս և 4 միկրոավտոբուս:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։