Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

«Ստեղծագործությունը պետք է հնչի այնպես, ինչպես կոմպոզիտորի գրչից դուրս է եկել» (տեսանյութ)

Վաղը Արամ Խաչատրյան համերգասրահում կմեկնարկի Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնի համերգը, որն այս տարի նվիրվում է անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի ծննդյան 100-ամյակին։

Փառատոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի խոսքով՝ այն, որ Հովհաննես Չեքիջյանը կղեկավարի Ալեքսանդր Հարությունյանի «Ասք Հայ ժողովրդի մասին» վոկալ-սիմֆոնիկ կանտատը, փառատոնի բացման համերգին, արդեն իսկ փառատոնային արժեք է։

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ մաեստրո Չեքիջյանը վրդովված բարձրաձայնեց այն մասին, որ իրեն ոմանք փորձել են համոզել փոխել կանտատի երգային տեքստերը՝ ասելով, որ Սարմենի գովաբանական խոսքերը վերաբերում են խորհրդային ժամանակահատվածին, և այժմ պետք է խմբագրել։

«Ես կատեգորիկ դեմ եմ։ Որոշ մարդկանց կարծիքով՝ ես կոմունիստական պրոպագանդա եմ անում, սակայն երբևէ կոմունիստ չեմ եղել։ Այնպես որ, թող հանգիստ մնան այդ ընկերները, նրանց քմահաճույքով ես որևէ բան չեմ փոխի։ Ստեղծագործությունը պետք է հնչի այնպես, ինչպես կոմպոզիտորի գրչից դուրս է եկել», - ասաց մաեստրոն։