A
A
Գրիգորյանցին փոխարինեց Խոջագելդիեւը
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Թուրքմենիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար, հայազգի մասնագետ Բորիս Գրիգորյանցն այս տարի չի մարզի այդ երկրի ազգային թիմը:
Այսօր կայացած Թուրքմենիայի ֆուտբոլի ֆեդերացիայի համաժողովին երկրի հավաքականի նոր գլխավոր մարզիչ նշանակվեց Աշգաբադի ՄՏՏՈՒ թիմի մարզիչ Յազկուլի Խոջագելդիեւը:
Բորիս Գրիգորյանցն այդ պաշտոնում նշանակվել էր անցած տարվա սկզբին, երբ հավաքականից հրաժարական էր տվել Ռահիմ Կուրբանմամեդովը, ում օրոք Թուրքմենիայի հավաքականը դուրս էր մնացել 2010 թ աշխարհի առաջնության ընտրական փուլից:
Բորիս Գրիգորյանցը համարվում է Թուրքմենիայի առաջատար մարզիչներից մեկը, ում գլխավորությամբ «Աշգաբադը» երկու անգամ նվաճել է երկրի չեմպիոնի կոչումը: