Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նալբանդյանը չի օգնի իր երկրին

Սպորտ

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը հավանաբար բաց կթողնի Դեւիսի գավաթի խաղարկության առաջին փուլը, որտեղ Արգենտինայի հավաքականը հանդիպելու է Շվեդիայի ընտրանու հետ:

«Ցավոք, առ այսօր զգացնել է տալիս անցած տարի ստացած վնասվածքս: Մի մի քանի վարժությունների ժամանակ դեռեւս մկանային ցավեր եմ զգում: Այդ իսկ պատճառով Ավստրալիայի բաց առաջնությունը ստիպված դիտեցի հեռուստացույցով: Եթե առաջիկա մեկ ամսում ինձ չհաջողվի ձեռք բերել լավ մարզավիճակ, ապա չեմ մասնակցի Դեւիսի գավաթի առաջին փուլին»,-ասել է նա:

Ինչպես տեղեկացնում է արգենտինական «Լա Նասիոն» օրաթերթը` Դավիթ Նալբանդյանը մինչեւ Դեւիսի գավաթի խաղարկության մեկնարկը կմասնակցի Բուենոս Այրեսի եւ մեքսիկական Ակապուլկոյի միջազգային մրցաշարերին:

Նա առաջին հերթին նպատակ է դրել վերջնականապես ապաքինվել վնասվածքից եւ մասնակցել «Մեծ սաղավարտի» հաջորդ երկու մրցաշարերին` Ֆրանսիայի բաց առաջնությանը եւ Ուիմբլդոնի մրցումներին: