Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վեց ամիս «Ստյաուայում»

Սպորտ

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Արտավազդ եւ Արման Քարամյանները իրենց ելույթները կշարունակեն Բուխարեստի «Ստյաուայում»: Նրանք երեկ 6-ամսյա պայմանագիր են կնքել Ռումինիայի ամենատիտղոսակիր ակումբի հետ: Պայմանագրի ավարտից հետո «Ստյաուան» առաջինն իրավունք կունենա երկարաձգել այն:

Կողմերը երկու օր բանակցելուց հետո նոր համաձայնության եկան: Ըստ «Ստյաուայի» սեփականատեր Ջիջի Բեկալիի` հայ ֆուտբոլիստները բավական մեծ գումար են պահաջել իրենից: Ի վերջո մեր ֆուտբոլիստները համաձայնել են «Ստյաուայի» առաջարկած պայմաններին` 250 հազար եվրո նախավճար, 10.000-ական եվրո ամսական աշխատավարձ եւ լրացուցիչ 200 հազար պարգեւավճար, եթե թիմը նվաճի չեմպիոնի կոչումը:

Արտավազդ Քարամյանը իր համար ընտրել է 77 համարի մարզաշապիկը, իսկ նրա եղբայրը` 33-ը:

Հիշեցնենք, որ ներկայումս «Ստյաուան» մարզում է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Միխայ Ստոյկիցան, ում առաջարկությամբ էլ Քարամյան եղբայրները տեղափոխվեցին ռումինական «Ռապիդ»: