Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայազգի սպորտային ղեկավար Իրանում

Սպորտ

Ինչպես տեղեկացնում է «Ասպարեզ» թերթը, Թեհրանի «Արարատ» բասկետբոլի կանանց ակումբի նախագահ, Իրանի վաստակավոր մարզիչ Օդետ Աղաջանյանը նշանակվել է այդ երկրի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար:

Ի դեպ, նրա գլխավորած «Արարատը» երեկ հաղթելով երկրի կանանց բասկետբոլի առաջատարներից մեկին` Սպահանի «Ֆուլաթ Մոբարաքին», 3-րդ անգամ հաղթող դարձավ Իրանի սուպերլիգայում: Արարատցիները, որոնց երկրպագուներն անվանում են «թռիչքների վարպետներ», այս տարի Իրանը կներկայացնեն Արեւելյան Ասիայի գավաթի խաղարկությունում: