Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անահիտ Խառատյանը Հայաստանի չեմպիոն

Սպորտ

Երեւանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ավարտվեցին շախմատի 2010 թ Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնությունները:

Վերջին, 9-րդ տուրում, շախմատիստները վիճարկեցին արծաթե եւ բրոնզե մեդալները, քանի որ մեկ տուր առաջ չեմպիոնի կոչումը նվաճել էր գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը: 2-3-րդ տեղերը բաժանող Զավեն Անդրիասյանն ու Տիգրան Պետրոսյանը իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի, իսկ նրանց հետապնդող Արտաշես Մինասյանը հաղթելով իր մրցակցին, վաստակած միավորներով հավասարվեց նրանց: Սակայն լրացուցիչ ցուցանիշներով 2-րդ տեղը զբաղեցրեց Տիգրան Պետրոսյանը, երրորդ` Զավեն Անդրիասյանը, իսկ ահա առաջնության ամենափորձառու մասնակից Արտաշես Մինասյանը հայտնվեց 4-րդ հորիզոնականում:

Հանրապետության չեմպիոն Ավետիք Գրիգորյանը Հայաստանի հավաքականի կազմում կմասնակցի այս տարի կայանալիք շախմատային օլիմպիադային, իսկ 1-5-րդ տեղերը գրավածշախմատիստները հանդես կգան 2010 թվականի Եվրոպայի առաջնությունում:

Կանանց առաջնության հաղթող ճանաչվեց Անահիտ Խառատյանը, որը սեւերով հաղթեց հենց իր գլխավոր մրցակցին` Սիրանուշ Անդրիասյանին: Նրան կարող էր շրջանցել կամ հավասարվել Լիա Մարտիրոսյանը, սակայն վերջինս անսպասելի պարտվեց ետնապահներից մեկին` Աննա Հայրապետյանին, եւ բավարավեց երկրորդ տեղով: Հավելենք, որ մրացաշարի հաղթող Անահիտ Խառատյանն արդեն Հայաստանի կանանց հավաքականի կազմում կմասնակցի շախմատային օլիմպիադային:

 

Ամփոփիչ աղյուսակներ

Տղամարդկանց առաջնություն

1. Ավետիք Գրիգորյան 7,5

2. Տիգրան Լ. Պետրոսյան 5,5 (24,00)

3. Զավեն Անդրիասյան 5,5 (21,25)

4. Արտաշես Մինասյան 5,5 (20,25)

5. Ռոբերտ Հովհաննիսյան 5,0

6. Հրանտ Մելքումյան 4,0 (16,00)

7. Արթուր Չիբուխչյան 4,0 (15,50)

8. Տիգրան Քոթանջյան 3,5

9. Դավիթ Քալաշյան 2,5

10. Դավիթ Գ. Պետրոսյան 2,0

 

Կանանց առաջնություն

1. Անահիտ Խառատյան 6,0

2. Լիա Մարտիրոսյան 5,5 (24,00)

3. Սիրանուշ Անդրիասյան 5,5 (22,25)

4. Մարիանա Գասպարյան 5,0

5. Անի Խանամիրյան 4,5 (22,00)

6. Նաիրա Մովսիսյան 4,5 (20,25)

7. Աննա Հայրապետյան 4,5 (18,75)

8. Նարինե Գասպարյան 4,0

9. Լուսինե Կարապետյան 3,5

10. Վարդուհի Քալաշյան 2,0