Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

«Չենք իմանում՝ ի՞նչ անենք, վառե՞նք, ջարդե՞նք  էդ մեքենաները» (տեսանյութ)

Ավտոներկրողները պահանջում են հայտարարագրել իրենց մեքենաները, որոնց մի մասը ներկրվել է, բայց չի հասցրել հայտարարագրվել, մի մասն էլ մնացել է սահմանից դուրս և չի հասցրել ո՛չ ներկրվել, և ո՛չ հայտարարագրվել։

Կառավարության շենքի մոտ  բողոքի ակցիայի մասնակիցները ցանկանում էին տեսնել փոխվարչապետ  Մհեր Գրիգորյանին՝  պարզաբանում ստանալու Բագրատաշենում  կուտակված 300-400 մեքենաների հայտարարագրման և Հայաստան ներկրված, բայց չհայտարարագրված մեքենաների համար։

«Դեկտեմբերի 26-ից ցանկացել ենք, որ հայտարարագիր գրենք, որ մինչև հունվար մեքենաները ներկրենք։ Հիմա մեքենաները կան, բայց քանի որ հայտարարագիր չունեն, չենք կարողանում մաքսազերծել»,-ասում է ակցիայի մասնակից Գեղամ Մանուկյանը։

 «Կամ թող ԵԱՏՄ-ն ոչնչանա, կամ թողնեն, որ և՛ ներկրենք, և՛ արտահանենք, մենք ցանկանում ենք, որ կառավարությունը հարցը բարձրացնի»,- ասում է Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։

«Չենք իմանում՝ ինչ անենք, վառե՞նք, ջարդե՞նք  էդ մեքենաները։ Սաղս վարկերի տակ ենք, ոչ մեկ մեքենա չի բերել, որ վաճառի, հասկացող, չհասկացող բերել են։ Հիմա պետք ա էդ ելքը գտնեն,  որ  ժողովրդին էս իրավիճակից հանեն»,- ասում է ակցիայի մասնակիցներից մեկը՝  ակնկալելով կառավարության արձագանքը։

Մանրամասները՝  տեսանյութում։