A
A
Սկանդալային ավարտ
Աջակցիր «Ա1+»-ինԲասկետբոլի «Հ1 - ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ի գավաթի խաղարկության երկրորդ օրը կայացած «Գրանդ Քենդի» - ՀՄԸՄ (Լիբանան) հանդիպումը սկանդալային ավարտ ունեցավ: Երբ խաղավարտից մնում էր հաշված րոպեներ, «Գրանդ Քենդիի» գլխավոր մարզիչ Համլետ Թադեւոսյանը իր բասկետբոլիստուհիներին կոչ արեց լքել խաղահրապարակը, չնայած նրանք առջեւում էին հաշվի մեջ` 61:58: Նա իր որոշումը պատճառաբանեց մրցակցի կոշտ եւ կոպիտ խաղով։
Արդյունքում, «Գրանդ Քենդիին» տեխնիկական պարտություն գրանցվեց` 0։20։
Այդպիսով, կարելի է ասել, որ «Հ1 - ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ի գավաթի անդրանիկ խաղարկությունը բոլորովին չծառայեց իր նպատակին, այն է, ավելի մասսայականացնել կանանց բասկետբոլը հանրապետությունում: