A
A
ՀԽ-ում քննարկվում է սպանդանոցային մորթի խնդիրը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀանրային խորհրդում ի թիվս այլ հարցերի անդրադարձ եղավ սպանդնոցային պարտադիր մորթի մասին որոշմանը։
ՀԽ անդամ, Գյուղատնտեսական ասոցիացիաների ֆեդերացիայի նախագահ, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ ՏԻՄ զարգացման դեպարտամենտի տնօրեն Վարդան Համբարձումյանն ասաց, որ սպանդանոցները հարցում հիմնական խնդիրներից մեկը գործարարների համար արդյունավետության հարցն է. Թե որքան շահեկան կլինի, պարտադիր կլինի և այլն։
Համբարձումյանը նշեց, որ խնդիրներից մեկը, որին բախվում են սպանդանոց այն մորթի հարցում Անասնաֆերմաներից սպանդանոցի հեռու լինելու հանգամանքն է, սպանդանոցների անբավարար քանակը։ Ըստ նրա՝ մեկ այլ խնդիր է նաև կենդանի կենդանիների տրանսպորտային միջոցներում բարձելը, բեռնաթափելը։
«Հաջորդը փոխադրման միջոցների տեխնիկական անբավարար վիճակը, տեղափոխման ընթացքում կենդանու քաշի կորուստը և վնասման ռիսկը», - նշեց նա։ Բացի այս ՀԽ անդամն անդրադարձավ տեղափոխման լրացուցիչ վճարներին և ծախսին։
Խնդիրների թվում են նաև մի շարք սպանդանոցներում խոզի մորթի բացակայությունը, մորթից հետո կենդանու այլ օրգանների անվճար հանձնման պարտադիր լինելը, անասնապահի՝ ֆերմայից բացակայելու անհնարինությունը, անվստահությունը, թե արդյո՞ք իր կենդանու միսն է փոխանցվելու, թե՞ մեկ այլ։
Գյուղատնտեսական ասոցիացիաների ֆեդերացիայի նախագահն ներկայացրեց մի շարք լուծումներ և առաջարկություններ. սպանդանոցներում մորթի կազմակերպումը խթանելու և բանկային մորթի ծավալները կրճատելու նպատակով մորթ կազմակերպող գյուղացիական տնտեսությունների սուբսիդավորում՝ յուրաքանչյուր կենդանու 1կգ-ի համար 70 դրամ, ենթամլերքի և ներքին օրգանների գների սահմանում կամ ֆերմերներին դրանց պարտադիր վերադարձման ընթացակարգ, անտոկոս վարկերի, սուբսիդիաների միջոցով սպանդանոցների հիմնման խրախուսում։
Հայկ Սարգսյանը «հում» որակեց կառավարության որոշումը պարտադիր սպանդանոցային մորթի մասին որոշումը։
Ազգագրագետ Գագիկ Գինոսյանն ասաց, որ նախ պետք է պայմաններ ստեղծվեին որոշումն ընդունելուց առաջ։
Խնդրի վերաբերյալ քննարկումներից հետո Հանրային խորհուրդը հայտարարություն կտարածի։