Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Առանց պատշաճ հիմնավորման»․ ինչո՞ւ է բերման ենթարկվել Ռուբեն Հայրապետյանը․ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Փաստաբան Ամրամ Մակինյանն այսօր՝ ավելի վաղ, տեղեկացրել էր, որ բերման է ենթարկվել ՀՖՖ նախկին նախագահ, Աժ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը։

«Հրատապ, Քրեական ոստիկանության դիմակավորված ծառայողներն առանց պատշաճ հիմնավորման բերման են ենթարկել Ռուբեն Հայրապետյանին: Գնում եմ այնտեղ՝ Նալբանդյան 130», գրել էր նա Ֆեյսբուքում:

Քիչ առաջ ոստիկանության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ Հայրապետյանին բերման են ենթարկել առանց պատշաճ հիմնավորման։

«Ես մի քանի րոպե շարունակ չեմ կարողանում ներս մտնել և իրավաբանական օգնություն ցուցաբերել պարոն Հայրապետյանին։ Պատճառաբանում են դա՝ ասելով, թե պետը տեղում չի, որ անցագիր իջեցնի» ,- ասաց նա։

Փաստաբանի պնդմամբ՝ բերման ենթարկելու գործողությունները որևէ առնչություն չունեն ՀՖՖ-ի հետ կապված քրեական գործի հետ։

«Երեկ Ռուբեն Հայրապետյանը այդ գործով քննվել է որպես վկա և ցուցմունքներ է տվել»,- հայտնեց է Ամրամ Մակինյանը։

Ոստիկանության մոտ բազմամարդ է։ Այստեղ է նաեւ Շանթ Հարությունյանը։

Տեսանյութը՝ Factor.am-ի