«Պետք է իմանայի՝ ինչից են սատկել ինձ պատկանող խոզերը»․ քաղաքացին կորցրել է իր տնտեսությունը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՔաղաքացի Արտակ Լուլուկյանն «Ա1+»-ի զրույցում պատմեց՝ 2016 թվականի հուլիսի 15-ին գնե լէ վրան վրացական տառերով մակնշված 15 պարկ ցորենի թեփ։ Ցորենի թեփով իր պահած 36 խոզերին կերակրել է, որից հետո դրանք անկել են։
«Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն ես դիմել եմ գրավոր։ Սննդամթերքի անվտանգությունը եկել, վերցրել է խոզի և կերի նմուշ։ Եվ երբ պատասխանել են, ինձանից թաքցրել է խոզի նմուշի եզրակացությունը, բայց նրանք ինձ պարտավոր էին տրամադրել ախտորոշում, քանի որ ես պետք է իմանայի՝ ինչից են սատկել ինձ պատկանող խոզերը»,- նշեց Լուլուկյանը։
Նա ասաց, որ դեպքի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել, հասել է դատարան, սակայն գործընթացներն իրեն չեն բավարարում։
Արտակ Լուլուկյանը հավելեց, որ վարկերը փակելու համար ստիպված վաճառել է իր կովերը։ «Ու էդպես կորցրեցի ընդհանրապես իմ տնտեսությունը»,- պատմում էր նա։
«Ա1+»-ը մեկնաբանության համար կապ հաստատեց նաև Սննդի անվտանգության տեսչական մարմնի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանի հետ։ Նա ասաց, որ թե՛ կերի նմուշի վերաբերյալ, թե՛ խոզի ախտորոշման վերաբերյալ եզրակացությունները տրվել են Լուլուկյանին։
«Ինքը հայտարարում է մի բան, մենք ասում ենք լաբորատորիայի պատասխանները։ Մենք համապարփակ և ամբողջական տվել ենք։ Ինքն այդ պատասխանն ունի։ Այլ բան ավելացնել չենք կարող»,- նշեց ՍԱՏՄ մամուլի խոսնակը։
Մանրամասները՝ տեսանյութում։