Ի՞նչ զարգացումներ են սպասվում գազի գնի թանկացման դեպքում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻնչ հետևանքներ կունենա գազի գնի հնարավոր բարձրացումը Հայաստանի տնտեսության վրա։ Հայաստանի գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանն ասում է՝ միանշանակ, գնաճի կհանգեցնի։ Իսկ երբ, ըստ նրա, խոսում ենք գնաճի մասին , ուրեմն պետությունը որոշակի փոխհատուցման մեխանիզմներ պետք է ստեղծի։ Գագիկ Մակարյանը համաձայն է, որ արդեն որոշ քայլեր արվել են՝ նվազագույն աշխատավարձ է բարձրացվել, եկամտահարկը նվազեցվել , բայց դրանք չեն կարող կոմպենսացնել գազի գնի թանկացման հետեւանքները։
Պարզ է՝ ռուսական ազի գնի փոփոխությունն ուղղակի ազդելու է Հայաստանի տնտեսության վրա։ Գագիկ Մակարյանի համոզմամբ՝ որքան գազից կախվածությունը նվազի, այնքան մենք կարող ենք տնտեսական առումով ավելի ինքնուրույն ու կողմնորոշվող դառնալ։
«Կառավարությունը պետք է մի քանի կարևոր քայլեր կատարի, որը թերևս գազի գնի հետ կապ չունի, բայց կարևոր է երկրի համար»,- ասում է նա։
Մանրամասները՝ տեսանյութում