Բացել լրահոսը Փակել լրահոսը
84262529_186146736072429_2594818978803089408_n
A A
Հասարակություն

Հյուրընկալ Քարվաճառը․ ֆոտոշարք

Արցախի Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքն է, այնտեղ հասնելու համար ստիպված եղանք անցնել ձյունապատ Վարդենյաց լեռնանցքը, հետո նաև Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը։

Քարվաճառ քաղաքը գտնվում է Արցախի Հանրապետության հյուսիսարևմտյան մասում,  Թարթառ (Տրտու) գետի վերին հոսանքում, Կուր գետի աջ վտակի մոտ։ 

Որպես քաղաքատիպ ավան՝ կազմավորվել է 1960 թվականին։ 

Քարվաճառն ազատագրվել է 1993 թվականին, վերջինիս  ազատագրումը Արցախյան գոյամարտի բեկումնային հաղթանակներից մեկն էր: 

Քաղաք հասնելուն պես շրջեցինք փողոցներում եղանք մարդկանց բակերում, հասկացանք նրանց տրամադրությունները՝ հատկապես Շահումյանի շրջանում իրականացվող փոքր հէկաշինության վերաբերյալ։

Քարվաճառի փողոցները մարդաշատ չէին, փոխարենը յուրաքանչյուր բակ մտնելիս հանդիպեցինք հյուրընկալ քարվաճառցիներին, ծանոթացանք նրանց կենսակերպին։

Ներկայացնում ենք ֆոտոշարք Քարվաճառից։