«Միայն այդկերպ է հնարավոր լսելի դարձնել»․ կոչ են անում հավաքվել հրապարակում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Կոչ ենք անում բոլոր մարզերում ապրող անապահովներին, նաև այն մարդկանց, որոնք որ մեզ կաջակցեն, բոլորին պետք է միասնական դարձնենք և բոլորովս միասին համախմբված գնանք հրապարակ»,- մամուլի ասուլիսին ասաց ««Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Մանուել Մանուկյանը։
Հրապարակում հավաքվելու կոչը Մանուկյանը բացատրում է նրանով, որ անապահով ապրողների խնդիրները միայն այդկերպ է հնարավոր լսելի դարձնել, և որպեսզի խնդիրները լուրջ ուշադրության արժանանան։ «Բայց իրոք դա պիտի արվի, որովհետև այսօր մարդիկ չեն տեսնում, որ երեխան ինչ-որ մի հեռավոր գյուղում, ինչ-որ մարզում սոված-ծարավ, տանիք չունի իր գլխավերևում, տառապում է»,- նշեց նա։
Այս պահի դրությամբ, ըստ Մանուկյանի, կազմակերպության ուշադրության կենտրոնում է 50-ից ավելի ընտանիք։
Անդրադառնալով բանակում ինքնասպանությունների, սպանությունների դեպքերը կանխելուն՝ ՀԿ ղեկավարն ասաց, որ այս հարցերում սպաների վերահսկողությունը մեծ դեր ունի։ «Եթե էստեղից գնում է մարդ, որ ասենք՝ խուլիգանական բարքերով է, անդաստիարակ է, 18 տարի ընտանիքում, դպրոցում իրեն չեն սովորեցրել, չեն տվել, երկու տարվա ընթացքում բանակից սպասելիքներ ունենալը շատ դժվար է»,- ընդգծեց նա։
Ըստ Մանուկյանի՝ զորամասերում անհատապես պետք է աշխատանքներ տարվեն զինվորների հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։