Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այաքսը» թիմ է փնտրում էդգարի համար

Սպորտ

Ամստերդամի «Այաքսը» ստիպված թիմ է վերադարձրել այն վեց ֆուտբոլիստներին, որոնց վարձավճարով տրամադրել էր Հոլանդիայի 2-րդ խմբում հանդես եկող «Հարլեմին»: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ «Հարլեմը» սնանկ է ճանաչվել տեղի դատարանի կողմից եւ դադարեցրել գործունեությունը:

Այդ 6 ֆուտբոլիստների թվում է նաեւ Հայաստանի հավաքականի հարձակվող էդգար Մանուչարյանը: Նա առայժմ մարզվելու է «Այաքսի» 2-րդ թիմի կազմում: Ակումբի ղեկավարությունը հույս ունի մինչեւ հունվարի 31-ը` այսինքն ձմեռային տրանսֆերի ավարտը, Էդգարին վարձավճարով տրամադրել այլ թիմերի: Եթե դա չհաջողվի, ապա մեր ֆուտբոլիստը կշարունակի ելույթները «Այաքսի» 2-րդ թիմում:

Ի դեպ, «Հարլեմի» երկրպագուները զայրույթից ցանկացել են թիմի մարզադաշտի աթոռները հանել եւ պահել տներում որպես հիշատակ իրենց սիրած թիմից, սակայն ոստիկանները կանխել են նրանց ներխուժումը տրիբունաներ: Նշենք, որ ֆուտբոլասերները մարզադաշտ են եկել բեռնատար մեքենայով:

Ի դեպ, «Հարլեմի» վերջին գոլը սեփական հարկի տակ խփել է Էդգար Մանուչարյանը, անցած տարվա դեկտեմբերի 4-ին` «Օսի» հետ խաղում: