Քարամյան եղբայրները հեռացան
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Արտավազդ եւ Արման Քարամյանները երեկ երկկողմանի համաձայնությամբ խզեցին ռումինական «Տիմիշոարայի» հետ կնքած պայմանագիրը եւ ստացան ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ:
Նրանք այժմ գտնվում են Բուխարեստում եւ պատրաստվում են բանակցություններ վարել տեղի «Ստյաուայի» ղեկավարության հետ: Սակայն ֆուտբոլիստների գործակալ Արթուր Քարամյանը, որը նրանց ավագ եղբայրն է, ռումինական լրատվամիջոցներին հայտնել է, որ չնայած իրենք շատ լավ հարաբերությունների մեջ են «Ստյաուայի» գլխավոր մարզիչ Միխայ Ստոյկիցայի հետ, սակայն դա քիչ է վերջնական համաձայնության գալու համար:
«Մեզ առաջին հերթին հետաքրքրում է ակումբի առաջարկած ֆինանսական պայմանները: Որբաթ երեկոյան պարզ կդառնա, թե որտեղ կխաղան Արտյոմն ու Արմանը: Համենայնդեպս, նրանք լավ առաջարկներ ունեն նաեւ Ռումինիայի այլ ակումբներից»,-ասել է նա:
«Ստյաուայի» սեփականատեր Ջիջի Բեկալին այդ կապակցությամբ ասել է, որ թիմի գլխավոր մարզիչ Միխայ Ստոյկիցան արդեն նախապես զրուցել է եղբայրների հետ եւ նախնական համաձայնության եկել (ռումինացի մասնագետը ժամանակին մարզել է Հայաստանի հավաքականը եւ լավ գիտի Քարամյան եղբայրներին): «Մենք շատ մտերիմ ենք Քարամյան եղբայրների հետ, որպեսզի համաձայնության գանք: Անշուշտ, մենք կաշխատենք բավարարել նրանց առաջարկած պայմանները»,-ասել է նա:
Նշենք, որ Արտյոմը «Տիմիշոարայում» տարեկան ստանում էր 350 հազար եվրո աշխատավարձ, իսկ Արմանը`100 հազար: