Բացել լրահոսը Փակել լրահոսը
84354364_2905523816179161_6579958363545665536_n
A A
Պաշտոնական

Արման Խոջոյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արման Խոջոյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արման Խոջոյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից ներկայացրել են նորանշանակ փոխնախարարի կենսագրական տվյալները։

Կրթություն​
2017–2019թթ.՝ Մեծ Բրիտանիայի կառավարման հավատարմագրված ինստիտուտ, «Կառավարում և առաջնորդություն»
2010-2013թթ.՝ Հայաստանի պետական ագրարային համալսարան, Գյուղատնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
2011թ․՝ Այովայի և Միսսուրիի համալսարան, ԱՄՆ, «Սննդի անվտանգություն», Քոքրանի ծրագիր
2010թ․՝ IGA ինստիտուտ, ԱՄՆ, «Սուպերմարկետների կառավարում»
2008-2010թթ.՝ Հայաստանի պետական ագրարային համալսարան, «Ագրոբիզնես և շուկայաբանություն» մասնագիտություն, մագիստրոսի աստիճան
2004-2008թթ.՝ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն, «Տեխասի Էյ ընդ Էմ» համալսարանի և Հայաստանի պետական ագրարային համալսարանի համատեղ ծրագիր, «Տնտեսագիտություն» մասնագիտություն, բակալավրի աստիճան

Աշխատանքային գործունեություն

05.2019-02․2020թթ․՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն, «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ» և «Գյուղատնտեսական քաղաքականության մոնիթորինգի և գնահատման կարողությունների բարձրացման» ծրագրերի ղեկավար
2009-05․2019թթ․՝ «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամ, զարգացման ծրագրերի ղեկավար
2010-05․2019թթ․՝ “ՔԱՐԴ Ագրոսերվիս” ՓԲԸ, վերամշակման ոլորտի ղեկավար


Ազատ տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուներին։
5 գիտական հոդվածի հեղինակ է։