Ավետիք Գրիգորյանը մոտ է հաջողությանը
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության ավարտից երկու տուր առաջ մրցաշարային աղյուսակը շարունակում է վստահ գլխավորել Ավետիք Գրիգորյանը: 7-րդ տուրում նա սեւերով ոչ-ոքի խաղաց Արթուր Չիբուխչյանի հետ եւ վաստակեց 5,5 միավոր: Նրան հետապնդող Զավեն Անդրիասյանը հաշտություն կնքեց Հրանտ Մելքումյանի հետ, իսկ Տիգրան Պետրոսյանը անսպասելի զիջեց մրցաշարի ետնապահ Դավիթ Քալաշյանին: Առաջինն իր ակտիվում ունի 4,5 միավոր, իսկ երկրորդը` 4:
Ավաղ, այս տուրում անհաջողության մատնվեց նաեւ առաջնության ֆավորիտներից մեկը` Արտաշես Մինասյանը: Նա սեւերով պարտվեց միջազգային վարպետ Ռոբերտ Հովհաննիսյանին եւ էլ ավելի ետ մնաց առաջատարից` 3,5 միավոր: Նույնպիսի արդյունք ունեն նաեւ Ռոբերտ Հովհաննիսյանը, Արթուր Չիբուխչյանը եւ Հրանտ Մելքումյանը
8-րդ տուրում Ավետիք Գրիգորյանը կմրցի Դավիթ Քալաշյանի, Զավեն Անդրիասյանը` Տիգրան Քոթանջյանի, Տիգրան Պետրոսյանը` Դավիթ Պետրոսյանի հետ:
Կանանց առաջնության միանձնյա առաջատար Լիա Մարտիրոսյանն այս տուրում պարտվեց Նաիրա Մովսիսյանին: Նրան շրջանցելու հնարավորություն ստացան Սիրանուշ Անդրիասյանն ու Նարինե Գասպարյանը, սակայն առաջինը խաղաղ դաշն կնքեց Անի Խանամիրյանի հետ, իսկ երկրորդը պարտվեց Միարիանա Գասպարյանին:
Այդպիսով, 7 տուրից հետո 4,5-ական միավոր են վաստակել Լիա Մարտիրոսյանն ու Սիրանուշ Անդրիասյանը: Նրանցից կես միավորով ետ են մնում Նարինե Գասպարյանը, Անի Խանամիրյանին, Մարիանա Գասպարյանը եւ Անահիտ Խառատյանը: Այդ իսկ պատճառով 8-րդ տուրի բոլոր պարտիաներն էլ սկզբունքային նշանակություն ունեն: