Թբիլիսիում հանդիպել են Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների ղեկավարները
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունն այսօր Թբիլիսում հանդիպել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմի հետ:
Ինչպես հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, կողմերը քննարկել են երկու ֆեդերացիաների միջև համագործակցության հետագա հեռանկարները և փոխհարաբերությունների սերտացման հնարավորությունները: Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել մրցավարական խնդիրների համատեղ քննարկման և ներքին մրցաշարերի հանդիպումների սպասարկման համար մրցավարների փոխանակման վերաբերյալ:
Կողմերը նաև պայմանավորվել են ձևավորել միասնական հատուկ համակարգ, որի շրջանակներում երկու երկրների տղամարդկանց և կանանց տարբեր տարիքային հավաքականները (Մ-14-ից մինչև Մ-21) կանցկացնեն ընկերական հանդիպումներ:
Այդ հանդիպմանը հայկական կողմը ներկայացևել են ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը, դեսպան Խորեն Հովհաննիսյանը և ֆեդերացիայի գործկոմի անդամ Կարեն Շաբոյանը: Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել են նախագահ Լևան Կոբիաշվիլին, առաջին փոխնախագահ Կախա Չումբուրիձեն, փոխնախագահներ Ալեքսանդր Իաշվիլին ու Ակակի Ալադաշվիլին, գլխավոր քարտուղար Դավիթ Մուջիրին: