Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess 1
A A
Սպորտ

Դավիթ Պառավյանը՝ Ջիբրալթարի գլխավոր մրցաշարի հաղթող

Ռուսաստանը ներկայացնող հայազգի շախմատիստ Դավիթ Պառավյանի հաղթանակով ավարտվեց Ջիբրալթարի շախմատի հեղինակավոր փառատոնի գլխավոր մրցաշարը:

21-ամյա գրոսմայստերը 10 հնարավորից վաստակելով 7,5 միավոր և վեց այլ շախմատիստների հետ բաժանեց 1-7-րդ տեղերը: Հաղթողին որոշելու համար առաջին չորս տեղերը գրաված շախմատիստների միչև անցացվեց թայ-բրեյք: Դավիթ Պառավյանը կիսաեզրափակիչ մրցախաղում 3:2 հաշվով հաղթեց իր համերկրացի Անդրեյ Եսիպենկոյին, իսկ եզրափակիչում առավելության հասավ չինացի գրոսմայստեր Վան Հաոյի նկատմամբ՝ 1,5:0,5:

Մրցաշարին մասնակցում էր նաև ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի շախմատիստուհի Տաթև Աբրահամյանը: Նա վաստակած 4,5 միավորով 250 մասնակիցների մեջ զբաղեցրեց 153-րդ տեղը: