Դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու 5 պատճառ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎերաքննիչ դատարանում սահմանադրական կարգի տապալման գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին Մարտի 1-ի ամբողջական նյութերի տրամադրման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննությունը դեռ չսկսված՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Արմեն Դանիելյանին։
Պաշտպանական խումբը կարծում է, որ այս գործով դատավորը չի կարող լինել անկողմնակալ նախագահող դատավոր։ 5 պատճառ կա, որի համաձայն Հովհաննես Խուդոյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց։
«Առաջին պատճառը Արմեն Դանիելյանի անձն է։ Երկրորդը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու պարոն Դանիելյանի ցանկությունը։ Երրորդ պատճառը՝ դատավորի խոսքերն են, որոնք դրված են Ձեզ կարգապահական պատասխանատավության ենթարկելու մեր նախկինում տրված հաղորդման հիմքով։ Չորրորդ պատճառը՝ ենթադրյալ կեղծիքն է՝ Ձեր կողմից դատական ակտ ներկայացնելիս։ Հինգերրորդ պատճառը՝ դատական համակարգի նկատմամբ վերջին շրջանի զարգացումներում ունեցած ցավը»,- ներկայացրեց Հովհաննես Խուդոյանը, ապա շարունակեց մանրամասնել հիմքերը։
Մանրամասները՝ տեսանյութում։