A
A
Այգեհովիտում մոտ 20 հեկտար խաղողի այգի է այրվել
Աջակցիր «Ա1+»-ինՀունվարի 30-ին, ժամը 11:15-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի Կայանավան բնակավայրում այրվում են խաղողի այգիներ:
Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ազատամուտի հենակետից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:22-ին, մարվել՝ 15:32-ին: Այրվել են 1 փայտյա տնակ (12 քմ) և մոտ 20 հա խաղողի այգի: