Բացել լրահոսը Փակել լրահոսը
namerg
A A
Մշակույթ

Հայ դասականների երաժշտական կտավները՝ նորովի (տեսանյութ)

Տարբեր լեզուներով հաղորդակցվող երեք դաշնակահարի կմիավորի երաժշտական հաղորդակցման լեզուն և սերը՝ հանդեպ հայ դասական երաժշտության։

Նրանք են՝ միջազգային մրցույթների դափնեկիր, կոնսերվատորիայի պրոֆեսոր Արմեն Բաբախանյանը, ծագումով հայ, ռուսաստաբնակ տասնհինգամյա Եվա Գրիգորյանը, որն արդեն իսկ հաղթանակներ է նվաճել հեղինակավոր մրցույթներում և Փում Փրոմըչարտը՝ Թաիլանդից, ով, ի դեպ մանկուց ծանոթ է հայ երաժշտությանը, սիրելի կոմպոզիտորներն են Խաչատրյանն ու Բաբաջանյանը։

Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա «Հայ դաշնամուրային երաժշտություն» համերգային նախագծի երրորդ համերգը։  Կազմակերպիչը «Թի ԷՄ Փրոդաքշն» ընկերությունն է, գաղափարի հեղինակը՝ միջազգային մրցույթների դափնեկիր, կոնսերվատորիայի պրոֆեսոր Արմեն Բաբախանյանը։

Համերգային երեկոյին կհնչեն Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Շերամի ու Ջիվանու երաժշտական կտավները։

Արմեն Բաբախանյանի խոսքով՝ հայ կոմպոզիտորներից որևէ մեկը երեք դաշնամուրի համար գործ չի գրել։

«Ես եմ փոխադրել, և փոխադրումից բացի այստեղ կարևորն այն է, որ ավելի ազատ դասական ոճով ենք ունկնդրին մատուցելու հայ դասականներին։ Դասական երաժշտության մեջ իմպրովիզացիայի ֆակտորը քիչ է, և դա իմ կարծիքով՝ այդքան էլ լավ չէ։ Կատարողական արվեստի մեջ նման մոտեցումը նոր գույներ է բերում, և սա, կարծում եմ, հետաքրքիր մոտեցում է»։