Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆեդերացիայի նախագահը` մրցավար

Սպորտ

Ձյուդոյի Հայաստանի տղամարդկանց հավաքականը վաղը կմեկնի Վրաստանի մայրաքաղաք, որտեղ հունվարի 30-31-ին կկայանա աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլը:

Մեր ընտրանու գլխավոր մարզիչ Արթուր Գեւորգյանը մրցումներին մասնակցելու համար թիմում ընդգրկել է 10 մարզիկ: Նրանք են Արթուր Սրապյանը, Գոռ Մկրտչյանը, Արթուր Վարդանյանը (երեքն էլ հանդես կգան 60 կգ քաշային կարգում), Համբարձում Տոնոյանը, Փայլակ Վարդազարյանը, Գարիկ Քոսակյանը (66 կգ), Ռոբերտ Վարդանյանը, Արտյոմ Բաղդասարյանը, Անդրանիկ Չափարյանը (73 կգ) եւ Հակոբ Առաքելյանը (100 կգ):

Նշենք, որ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանը, ով միջազգային կարգի մրցավար է, կսպասարկի աշխարհի գավաթի խաղարկության մենամարտերը:

Նույն օրերին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի կունենա աշխարհի գավաթի կանանց խաղարկությունը: Հայաստանից այդ մրցաշարին կմասնակցի միայն Անուշ Հակոբյանը (մարզիչ` Տիգրան Բաբայան), ով ելույթ կունենա 52 կգ քաշային կարգում:

Մրցումներին լավագույնս նախապատրաստվելու համար մեր ձյուդոյիստները հունվարի 16-ից սկսած 10-օրյա ուսումնամարզական հավաք են անցկացրել Աբովյանում: