Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հիվանդանոց-900x400
A A
Հասարակություն

««Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում գտնվող չինացիների մոտ կորոնավիրուսին բնորոշ որևէ ախտանշան չկա»

Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Լրահոսում տեղեկություններ են տարածվում, թե «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում 2 չինացի է գտնվում՝ բարձր ջերմությամբ և կորոնավիրուսի առկայության կասկածանքով:

Պաշտոնապես հերքում ենք վիրուսի առկայությունը պացիենտների մոտ: Վերջիններիս մոտ կորոնավիրուսին բնորոշ որևէ կլինիկական ախտանշան չկա` ջերմություն, գլխացավ, ընդհանուր թուլություն, հազ: Ավելին ռենտգենաբանական հետազոտության արդյունքում թոքաբորբ չի ախտորոշվել»: