Մնացինք մենք ու մենք
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Երեւանի «Միկա» մարզադահլիճում կմեկնարկի բասկետբոլի «Հ1 - ՎիվաՍել-ՄՏՍ» գավաթի խաղարկությունը:
Նախնական տվյալներով գավաթի խաղարկությանը պետք է մասնակցեին Երեւանի «Հատիսը», Վրաստանի, Սիրիայի եւ Լիբանանի բասկետբոլի կանանց հավաքականները: Սակայն սիրիացիները հրաժարվեցին (ըստ «Հատիս» ակումբի մամուլի ծառայության նրանք ֆինանսական խնդիրներ են ունեցել), Վրաստանի հավաքականը Երեւանի ճանապարհի կեսից ետ է վերադարձել (նույնպես ըստ մամուլի ծառայության), իսկ Լիբանանը Երեւան է գործուղել Բեյրութի ՀՄԸՄ հայկական թիմին:
Մրցաշարի կազմակերպիչները այն փրկելու համար շտապ կերպով հրավիրել են «Գրանդ Քենդի» թիմին: Այսօր, ժամը 14:30-ին, «Հատիսի» խաղացողները վարպետության դասընթաց կանցկացնեն պատանի բասկետբոլիստուհիների հետ, իսկ 15:15-ին կհանդիպեն Բեյրութի ՀՄԸՄ-ի հետ: Հանդիպման ընդմիջմանը կանցկացվի 3 միավորանոց նետումների մրցաշար: Հունվարի 29-ին «Գրանդ Քենդին» կմրցի ՀՄԸՄ-ի հետ (խաղի սկիզբը ժամը 17:00-ին), իսկ 30-ին մրցաշարը կավարտվի «Հատիս» - «Գրանդ Քենդի» հանդիպումով (սկիզբը` 18:00-ին): Հաղթողին կհանձնվի «Հ1 - ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գավաթը: