Բացել լրահոսը Փակել լրահոսը
image_750x_5de792a8a0c15
A A
Քաղաքականություն

ԲՀԿ-ն Ալեն Սիմոնյանի «քուանշը սրելո՞ւ է», թե՞ ոչ

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից «Ա1+»-ը հետաքրքրվեց, թե անցյալ շաբաթ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ԱԺ ամբիոնից «քուանշեց» Գևորգ Պետրոսյանին, ԲՀԿ-ն պատրաստվո՞ւմ է «քուանշը» «սրել» (ինչպես ասում են նման դեպքերում)։ Ի պատասխան՝ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը նշեց, որ Գագիկ Ծառուկյանը օրեր առաջ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ խորհրդարանը ոչ թե պետք է ցրեն, այլ կառուցողական աշխատեն, ուստի ամեն ինչ կարող են փակված համարել, քանի որ որևէ մեկը չի կարող ԲՀԿ-ի հետ խոսել վերջնագրերի լեզվով։ 

Նշենք, որ Ալեն Սիմոնյանի հայտարարության առիթ էր դարձել ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը, որում նա ակնարկել էր, որ խորհրդարանական 2 խմբակցությունները կարող են մանդատները վայր դնել, և ԱԺ-ն կլուծարվի։ 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն էլ «Ա1+»-ի հարցին ի պատասխան ասաց, որ երբ քաղաքական դաշտը վերածվում է թղթախաղային տերմինոլոգիայի, գուցե այն լավ է հնչում, բայց էֆֆեկտիվ չէ։ 

«Եթե բլոտային տերմինալոգիայի են վերածում,  ապա խորհուրդ կտայի բլոտի փոխարեն գոնե պոկեր խաղային, այն ավելի  խորքային ու հետաքրքիր է: Այստեղ մեկնաբանելու բան չկա»,- նշեց Արման Աբովյանը: