Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը «քուանշեց» Գևորգ Պետրոսյանին (տեսանյութ)

Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ԱԺ ամբիոնից դիմեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներին։

«Չի աշխատելու այդ մեխանիզմը, ու չի կարող այնպես լինել, որ մենք գանք, խոսենք պառլամենտարիզմից և այլն, հետո այս դահլիճից դուրս գտանք ու ստատուսներ գրել և վիրավորել ինձ ու գործընկերներիս։ Չի կարելի վիրավորանք, ծաղրանք պարունակող ստատուս գրել, խոսքը Գևորգ Պետրոսյանի վերջին մտքի գոհարի մասին է, որը հերթական անգամ իր փայլատակումն է արել»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Նշենք, որ ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Խորհրդարանի իշխանական ուժի ինքնասիրահարված որոշ պատգամավորների, որոնք բախտի բերմամբ են հայտնվել իրենց աթոռներին և մինչ օրս չեն հասկացել իրենց անելիքը Ազգային ժողովում, ամենալավ պատիժը կլինի այն, որ մի հնարքով խորհրդարանը ցրվի, ու հլը տեսնենք, թե իրենք ինչով են զբաղվելու:

Էտ խմբում կան մարդիկ, որ «Գինդ» թերթով 3 տարի աշխատանք հայցելուց հետո անգամ մնալու են գործազուրկ, մինչդեռ այսօր ձայները տաք տեղից է գալիս։ Հա, ի դեպ, այդ հնարքը երկու ընդդիմադիր խմբակցությունների լրիվ հրաժարականն է, ինչի արդյունքում ԱԺ-ն կլուծարվի...
Անձնական կարծիք էր...»։

Անդրադառնալով երկու ընդդիմադիր խմբակցությունների լրիվ հրաժարականին, Ալեն Սիմոնյանն ասաց․

«Դե ուրեմն քուանշ, 20 օր ժամանակ կա, որի ընթացքում հնարավորության պարագայում առաջարկում եմ մանդատները վայր դնել կամ դու8ս գալ այդ ոճից։ Հանգիստ թողեք Ազգային ժողովը, բավական է»։

Մանրամասները՝ տեսանյութում։