Բացել լրահոսը Փակել լրահոսը
83082406_1608205959320345_5304346230455795712_n
A A
Պաշտոնական

Գյումրիի դպրոցում հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք

ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, Շիրակի մարզի հանրակրթական հաստատություններում անցկացվող վերահսկողական միջոցառումների շրջանակներում, դիտարկում են իրականացրել Գյումրի քաղաքի Պարույր Սևակի անվան թիվ 18 հիմնական դպրոցի խոհանոցում:

Արդյունքում հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած 208 ձու և առանց հայերեն մակնշման կրկնակի սառեցված 4 հավ: Խախտումներով սննդամթերքը տեղում ոչնչացվել է:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին