Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Զինծառայողը հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի շրջանում․ քրեական գործ է հարուցվել

Հունվարի 28-ին՝ ժամը 02:55-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նվեր Արմանի Ավետիսյանի կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար


ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության 

և հասարակայնության հետ կապերի բաժին