Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միկա» - «Պախտակոր»` 0:0

Սպորտ

Աշտարակի «Միկան» երկրորդ ստուգողական խաղն անցկացրեց Անթալիայում: Ֆուտբոլի Հայաստանի 2009թ. առաջնության արծաթե մեդալակիրը հանդիպեց Ուզբեկստանի փոխչեմպիոն Տաշքենտի «Պախտակորի» հետ: Խաղը, ինչպես մեր թիմի առաջին ստուգատեսը, ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով` 0:0:

Հիշեցնենք, որ «Միկան» այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Անթալիայում: Թիմը մինչեւ Երեւան վերադառնալը կանցկացնի եւս մեկ ստուգողական խաղ: