Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Փաշինյանի տղան եթե ծառայում է, մյուս պաշտոնյաների տղերքը որ չծառայեն, ամոթ է․ հարցումներ (տեսանյութ)

Ինչ է փոխվել բանակում հեղափոխությունից հետո։ «Ա1+» -ի հարցման մասնակիցները վստահեցնում են, որ այն, ինչ տեսնում են հեռուստատեսությամբ, ցույց է տալիս, որ շատ բան է փոխվել։  Հարցման մասնակիցների մեջ կային երիտասարդներ, որոնք ասում էին՝  թե  վերջերս են զորացրվել եւ, իրոք, սննդի, հագուստի հարցում բանակում փոփոխություններն ակնհայտն են։ Հարցման մասնակից մի տարեց տղամարդ կատակեց՝ ինչպես ասում են՝ բանակում սնունդն արդեն մամայի եփածի պես է։  

Երեւանցիների  կարծիքով՝ պաշտոնյաների  տղաները արդեն ծառայում են, դե, ինչպես նշեց մի տղամարդ․ Փաշինյանի տղան եթե ծառայում է, մյուս պաշտոնյաների տղերքը որ չծառայեն, ամոթ է։

 Իսկ արդյո՞ք  հայոց բանակ պետք է զորակոչվեն աղջիկները։ Այս  հարցում իգական եւ արական սեռի ներկայացուցիչների պատասխանները տարբեր  էին։  Տղամարդիկ  գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին չեն  տեսնում զինվորական հագուստով եւ  խրամատում, իսկ կանայք պնդում են՝  առանց երկմտելու կծառայեին, ափսոս արդեն անցել է իրենց զորակոչի  տարիքը։

 Մանրամասները՝ տեսանյութում