«Ռազմաճակատում ես ընդհանրապես ոչնչից չեմ վախեցել»․ կին ազատամարտիկ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Պատերազմի օրերին եղել եմ Ֆիզուլիում, Մարտակերտում, Շուշիում, Ստեփանակերտում, որտեղ զգացվել է հայ կնոջ պահանջը, ես եղել եմ այնտեղ»,-այսօր Եռաբլուրում Արցախյան պատերազմին իր մասնակցության մասին «Ա1+»-ին պատմեց կին ազատամարտիկ Արևհատ Օսիպյանը։
Նա պատմեց, որ մասնակցել է բուն մարտական գործողություններին, անձամբ զենք է վերցրել։
Մարտադաշտ գնացել է ամուսնու հետ, ՀԱԲ-ի ջոկատի հետ 1989 թվականին, մարտական գործողություններին մասնակցել է պարբերաբար, զուգահեռ խնամել է նաև երեխաներին։
«Ես ընդհանարպես ոչնչից չեմ վախեցել ու ընդհանրապես չեմ սիրել, որ կինը վախենում է, կինը հզոր պետք է լինի և ոչնչից չվախենա։ Մենք հրամանատար ունեինք Տավուշում, երբ գնացինք Պառավաքար , հարցրեց՝ վախենո՞ւմ եմ՝ ասացի՝ եթե վախենայի, չէի գա»։
Հիշում է, որ պատերազմի ավարտի մասին լուրն իմանալուն պես ուրախությունից թռչկոտել է։