Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Հասարակություն

Կորոնավիրուսը ներթափանցել է Գերմանիա և Ճապոնիա

Չինաստանում նախօրեին հայտնել են, որ վիրուսը սկսում է ավելի արագ տարածվել մարդկանց շրջանում.վարակումների թիվը գերազանցել է 4500 - ը: Այս մասին տեղեկանում ենք ԲԲՍից-
 
Աղբյուրի փոխանցմամբ, կորոնավիրուսը ներթափանցել է Ճապոնիայի և Գերմանիայի տարածք։
 
Մյունխենից ոչ հեռու 33-ամյա հիվանդը վարակվել է աշխատավայրում չինացի գործընկերոջ հետ շփումից հետո, որը Շանհայից ժամանել էր անցյալ շաբաթ: Բավարիայի կառավարությանը կից վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի խմբի ղեկավար Անդրեաս Ցապֆը հայտնել է, որ կինը վատացել է ինքնաթիռում արդեն Չինաստան վերադառնալու ճանապարհին:
 
Սա Գերմանիայի տարածքում կորոնավիրուսի փոխանցման առաջին դեպքն է ։ Ցապֆը երեքշաբթի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ կոչ է արել խուճապի չմատնվել եւ հիշեցրել Է, որ Գերմանիայում այժմ գրիպի սեզոն է, և կարող են նման ախտանիշներ ունենալ: Բավարիայի առողջապահության նախարար Մելանի Հումլը հայտարարել է, որ հիվանդը «իրեն նորմալ է զգում»:
 
Ճապոնիայում 60-ամյա տղամարդը վարակվել է կորոնավիրուսով ՝ առանց Չինաստան այցելելու ։  Ենթադրվում է, որ տուրիստական ավտոբուսի վարորդը վիրուսը վերցրել է Ուհանից ժամանած զբոսաշրջիկների խմբից ։  Այդ մասին Ֆրանս Պրես գործակալությանը հայտնել է Ճապոնիայի առողջապահության նախարարության ներկայացուցիչը ։ 
 
Ճապոնիան Լրացուցիչ ստուգումներ է մտցրել Չինաստանից ժամանողների համար ։ 
 
։