Բացել լրահոսը Փակել լրահոսը
1002874
A A
Պաշտոնական

Բերման է ենթարկվել Կոնստանտին Տեր-Նակալյանը

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ բերման է ենթարկվել «Ադեկվադ» նախաձեռնության հիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանը։

«Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներն ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով բերման են ենթարկել նաեւ Կոնստանտին Տեր-Նակալյանին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ այսօր բերման է ենթարկվել նաեւ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը։