Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0099
A A
Հասարակություն

Թեորիապես չի բացառվում, որ միառժամանակ հետո տեղափոխեն սովորական պալատ. Արսեն Մկրտչյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին (տեսանյութ)

Հայոց բանակի օրվա կապակցությամբ «Եռաբլուր» էին այցելել Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հարազատները, կինը՝ «Նետաձգության ազգային ֆեդերացիայի» նախագահ Նազիկ Ամիրյանը, փաստաբան Արսեն Մկրտչյանը և այլք։

Լրագրողների հետ զրույցում Գրիգորյանի փաստաբանական խմբի անդամ Արսեն Մկրտչյանը շնորհավորեց Հայոց բանակի օրվա կապակցությամբ, ինչպես նաև փոխանցեց ԵԿՄ նախկին նախագահի շնորհավորական ուղերձը։ «Չկա բանակ, չկա անկախություն։ Ըստ ամենայնի՝ սա ամենակարևոր տոներից է», - նշեց Մկրտչյանը։
 
Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին՝ փաստաբանն ասաց, որ մեծ հաշվով առաջընթացի մասին խոսելն այդքան էլ ճիշտ չի լինի։ «Կարելի է ասել, որ վատացումներն որոշակի առումով կանխված են։ Արդեն կան քննարկումներ, որ թեորապես չի բացառվում վերակենդանացման բաժանմունքից միառժամանակ հետո տեղափոխեն սովորական պալատ», - նշեց նա։
 
Փաստաբանները պատրաստվում են փետրվարի 11-ին կայանալիք նիստում կրկին միջնորդություն ներկայացնել՝ Գրիգորյանին Ֆրանսիա բուժման տեղափոխելու համար։