Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Շնորհավորում եմ, տղա՛ս․ Արմենակ Ուրֆանյանի հարազատները Եռաբլուրում էին (տեսանյութ)

Այսօր Քառօրյա պատերազմում զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է։

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում էին Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ուրֆանյանը, հարազատները, այլ քաղաքացիներ։ Քահանայի գլխավորությամբ տեղի ունեցավ խնկարկում, որից հետո տիկին Ուրֆանյանը պատասխանեց լրագրողների հարցերին։
 
«Փա՛ռք ու պատիվ հայոց բանակին։ Փա՛ռք ու ակտիվ մեր հերոսներին։ Շնորհավորում եմ որդուս 30-ամյակը, շնորհավորում եմ, տղա՛ս», - ասաց տիկին Ուրֆանյանը։ Ուրֆանյանի մայրը հիշում է, որ որդին հպարտությամբ էր նշում ծննդյան օրը, քանի որ համընկնում էր Բանակի օրվա հետ։ 
 
«Միշտ բանակի օրը նշելուց հետո պարտադիր նշում էինք Արմենակի ծննդյան օրը», - նշեց նա։