Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընդամենը 4 «ՖԻՖԱ-ի մրցավար»

Սպորտ

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան Հայաստանի մրցավարներին ընդամենը 4 տեղ է հատկացրել: Դա հայտնի դարձավ այն բանից հետո, երբ ՖԻՖԱ-ն հաստատեց 2010 թ «ՖԻՖԱ-ի մրցավարների» ցանկը:

Հայաստանից միջազգային խաղերը կսպասարկեն Արման Ամիրխանյանը (ՖԻՖԱ-ի գլխավոր մրցավար), Սուրեն Բալիյանը, Տիգրան Հովսեփյանը և Վահան Մինասյանը (ՖԻՖԱ-ի գլխավոր մրցավարի տեղակալ): Ինչպես տեղեկացանք Հայաստանի ֆուտբոլի ֆեերացիայի մամուլի ծառայությունից, հանրապետության ներկայիս ամենափորձառու խաղավար Արարատ Ճաղարյանը հրաժարվել է «ՖԻՖԱ-ի մրցավարի» կոչումից եւ չի սպասարկի միջազգային հանդիպումներ: