Բացել լրահոսը Փակել լրահոսը
կորոնավիրուս
A A
Պաշտոնական

Նոր կորոնավիրուսով (2019-nCoV) վարակվածների շրջանում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկատվություն չկա

«Հայտնում ենք, որ Չինաստանում ՀՀ դեսպանության կողմից շարունակ քայլեր են ձեռնարկվում Չինաստանի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ անմիջական կապ հաստատելու ուղղությամբ։

Դեսպանությունն անմիջական կապի մեջ է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում ներկայումս գտնվող երեք ՀՀ քաղաքացիների հետ։ Այս պահի դրությամբ վարակվածների շրջանում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկատվություն չկա։

Կոչ ենք անում Չինաստանում բնակվող ՀՀ բոլոր քաղաքացիներին իրենց հեռախոսահամարները և բնակության հասցեները ուղարկել ՀՀ դեսպանության էլեկտրոնային հասցեին` [email protected]՝ անմիջական կապի մեջ լինելու համար»,-նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը ՀՀ սահմանային անցման կետերում բարձր զգոնությամբ հետեւում է երկիր մուտք գործող բոլոր անձանց մոտ վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական ախտանշանների առկայությանը։

 

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին