Բացել լրահոսը Փակել լրահոսը
5344751
A A
Հասարակություն

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի ։ Այս մասին կիրակի հայտնել է Anadolu գործակալությունը ՝ վկայակոչելով փրկարարական ծառայությունները, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Թուրքիայի արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների վարչության տվյալներով ՝ 6,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ Էլյազիգ արեւելյան նահանգում, որի բնակչությունը կազմում է շուրջ 400 հազար մարդ:

Տարերքի օջախը, որն անդրադարձել է նաեւ հարեւան Մալաթիա նահանգին, եղել է 10 կմ խորության վրա:

Ստորգետնյա ցնցումները զգացվել են երկրի շատ շրջաններում, ինչպես նաեւ Իսրայելում, Իրաքում եւ Սիրիայում: