Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան
A A
Քաղաքականություն

Ես չէի ուզում՝ դուք ստիպեցիք․ վարչապետը՝ Հրայր Թովմասյանի հայտարարության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ֆեյսբուքի իր էջում անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայտարարությանը, գրել է․

«Երեւան հասնեմ՝ Հրայր Թովմասյանի ակնկալած օբյեկտիվ, արժանահավատ փաստը կհրապարակեմ (փաստը պարզապես հիմա հետս չէ, այլ Երեւանում)։

Միայն խնդրում եմ՝ ինձ չմեղադրեք անհամաչափ ուժեղ հակահարված տալու մեջ:

Ես չէի ուզում՝ դուք ստիպեցիք»:

Հիշեցնենք, որ այսօր վարչապետը Կապանում լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ՍԴ նախագահն իրեն իր ծառայություններն է առաջարկել։

Քիչ անց Հրայր Թովմասյանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ 20 օր է տալիս Փաշինյանին՝ որեւէ փաստ հրապարակել, հակառակ դեպքում դատարան կդիմի։