Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Քաղաքացին փորձել է ինքնասպան լինել՝ ածելիով կտրելով ձեռքի դաստակը

Հունվարի 24-ին, ժամը 14:47-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆուչիկի փողոցի թիվ 3 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկի բնակիչը փորձել է ինքնասպան լինել՝ ածելիով կտրելով ձեռքի դաստակը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և բժշկական ապահովման վարչության հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Պարզվել է, որ Ֆուչիկի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի բնակիչը ՝ Կամո Մ.-ն (ծնված 1966 թ.), վնասել է իրեն (գլխի հատվածում վնասվածքներ) և ձեռքերի դաստակները՝ կտրելով երակները: Քաղաքացին հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն: