Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչությունը՝ հունվարի 27-ի և 28-ի աշխատանքային ժամերի մասին

Հաշվի առնելով 2019թ-ի դեկտեմբեր ամսվա ընթացքում մաքսային մարմինների կողմից ընդունված նախնական հայտարարագրերի կապակցությամբ ճշգրտումների ներկայացման օրենքով նախատեսված ժամկետները և հունվարի 27-ի  ոչ աշխատանքային, իսկ հունվարի 28-ի տոնական օրեր լինելու հանգամանքը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով  ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչության համար 2020 թվականի հունվարի 27-ը և 28-ը սահմանվել են աշխատանքային օրեր:

Ստորաբաժանումը հունվարի 27-ին և 28-ին կաշխատի ժամը 09.00-ից 18.00-ն:

 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին