A
A
Նույն թիմում
Աջակցիր «Ա1+»-ինԴոնեցկի «Մետալուրգը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանը, բացի այդ փորձաշրջան է անցնում «Բանանցի» ֆուտբոլիստ Արտակ Դաշյանը, թիմ է հրավիրել Ադրբեջանի հավաքականի նախկին հարձակվող Էլվին Նուրիեւին:
Նա մինչ այդ հանդես է եկել միմիայն ադրբեջանական թիմերում: Նուրիեւը չնայած նոր է ապաքինվել ծանր վնասվածքից, բայց հետաքրքրել է «Մետալուրգի» գլխավոր մարզիչ, բուլղարացի Նիկոլայ Կոստովին: Եթե ուկրաինական ակումբը պայմանագիր կնքի 27-ամյա ֆուտբոլիստի հետ, ապա հայ եւ ադրբեջանցի ֆուտբոլիստները ստիպված կլինեն խաղալ նույն թիմում: