Բացել լրահոսը Փակել լրահոսը
82899360_873061943123430_1861787714869788672_n
A A
Հասարակություն

«Նախարարը մասնակից է սաբոտաժին՝ «Արմաթ» ծրագիրը տապալելու առումով»․ Հրանտ Խաչատրյան (տեսանյութ)

«Մենք լուրջ վտանգ էինք տեսնում, որ նախարարությունում կար սաբոտաժ, իսկ հիմա կարող ենք պնդել, որ նախարարը մասնակից է այդ սաբոտաժին՝ «Արմաթ» ծրագիրը տապալելու առումով», կարծում է «Սայմոթեք» ինժեներական ընկերության ներկայացուցիչ Հրանտ Խաչատրյանը։

«Դա Հ․ Թումանյանի «Մի կաթիլ մեղր» հեքիաթի չքնաղ նկարագիրն է, սկսեց քաղցր բանից, որ լավն է, բոլորին պետք է, և չասեմ՝ ինչով վերջացավ։ Մեզ այդ վերջաբանը չի բավարարում։ Այս ծրագիրը կառավարության այլ ենթակառուցվածքների հետաքրքրության մեջ է, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների նախարարության, Աժ-ն ունի պատկան ենթակառույցներ, որոնք պարտավոր են քննարկել այս ծրագիրը և օբյեկտիվ կարծիք հայտնել։ Վարչապետը կարող է ավելի շրջահայաց գտնվել խնդիրը լուծել։ Այո, ուզում ենք մեր վարչապետին կանգնեցնենք երկընտրանքի առաջ, և նա պետք է վերջապես որոշում կայացնի, թե ինքը զբաղվում է  կառավարության և ժողովրդի կողմից հաստատված նպատակների իրականացմամբ, թե շարունակում է պաշտպանել իր շրջապատում տարբեր պատճառներով հայտնված և կառավարման փորձ և պիտանելիության չունեցող ընկերներին»։

Հրանտ խաչատրյանը ավելացնում է, որ ինքն էլ համաձայն է վարչապետի ասած գաղափարական յուրաքանչյուր խոսքի հետ, բայց համաձայն չէ դրանց իրականացման հետ։

«Անփորձությունը հասկանում ենք, գիտենք, որ ժամանակ է պետք, բայց որ մեկուսանում են և կարծիք չեն լսում։ Հիմա արձագանքել ենք, ասել ենք, որ վարչապետի արձագանքը դրական ենք վերաբերվում։ Մենք հիմա սկզբունքորեն դնում ենք մրցույթի կազմակերպման հարցը, որը մենք հաղթելու ենք և եթե կառավարութունը ի վիճակի չէ արդյունավետությունը որոշելու, մրցույթ կազմակերպել։ Խոստացված 600-ը հիմա դնել մրցույթի այդ վատ պայմաններով նշանակում է կանգնեցնել ծրագիրը մեկ տարով»։