Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը» հաղթանակով սկսեց տարին

Սպորտ

Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» Սոչիում անցկացրած առաջին ստուգողական խաղում 3:0 հաշվով հաղթեց տեղի «Սոչի-04» թիմին: Հաշիվը բացեց Մարկոսը, իսկ ապա կրկնապատկեց ու եռապատկեց Գեւորգ Ղազարյանը: Նշենք, որ սա «Փյունիկի» անդրանիկ հանդիպումն էր 2010 թվականում:

Մինչեւ ուսումնամարզական հավաքի ավարտը մեր թիմը կանցկացնի եւս երկու ստուգողական հանդիպում: