«Մշտապես կադրային քաղաքականություն է իրականացվում»․ Երեւանը նոր ոստիկանապետ ունի
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ է նշանակվել գնդապետ Արմեն Գասպարյանը։ Տեղեկությունը «Ա1+»-ին հայտնեցին Երևանի ոստիկանությունից։
Երևանի նախկին ոստիկանապետ, գնդապետ Գարիկ Ղուկասյանի պաշտոնանկության պատճառներն իմանալու համար կապ հաստատեցինք Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, գնդապետ Աշոտ Ահարոնյանի հետ։
Մեր հարցին, թե արդյոք նախկին ոստիկանապետի պաշտոնանկության պատճառն ա՞յն է, որ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են երեք ոստիկան և քաղաքացիական հագուստով մի խումբ անձինք ծխում, և ծխողներից մի քանիսը ծխախոտի մնացորդները գցում են գետնին, Ահարոնյանը պատասխանեց․ «Ոչ, ոստիկանությունում մշտապես կադրային քաղաքականություն է իրականացվում՝ հաշվի առնելով աշխատանքները»։
Իսկ նախկին ոստիկանապետը, ըստ Ահարոնյանի, դեռևս այլ պաշտոնի չի նշանակվել։