Ավետիք Գրիգորյանն արդեն առաջինն է
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության 5-րդ տուրում առաջատարներից անհաւող հանդես եկավ միայն Զավեն Անդրիասյանը, սակայն նա պարտվեց մրցաշարի մեկ այլ առաջատար Արտաշես Մինասյանին: Իսկ ահա մրցանակային տեղերին հավակնող մյուս շախմատիստները` Ավետիք Գրիգորյանն ու Տիգրան Լ. Պետրոսյանը նույնպես հաղթեցին իրենց մրցակիցներին եւ եւս մեկ քայլ կատարեցին մեդալների նվաճման ճանապարհին:
Հինգ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 4 միավորով գլխավորում է հենց Ավետիք Գրիգորյանը: Նրան կես միավորով զիջում են Տիգրան Լ. Պետրոսյանն ու Արտաշես Մինասյանը, մեկով` Զավեն Անդրիասյանը: Հավանաբար այս չորս շախմատիստներն էլ կխաղարկեն մրցանակները, քանի որ նրանք, ի տարբերություն մյուսների, ավելի կայուն խաղ են ցուցադրում:
6-րդ տուրում մրցաշարի առաջատարները հիմնականում կմրցեն ետնապահների հետ: Առավել սկզբունքային նշանակություն ունի Ավետիք Գրիգորյան - Ռոբերտ Հովհաննիսյան մրցամարտը (վերջինս 2,5 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը):
Կանանց առաջնությունում հաջող է հանդես գալիս Սիրանուշ Անդրիասյանը, որն 5-րդ տուրում պարտության մատնեց Աննա Հայրապետյանին եւ վաստակեց 4 միավոր: Նրանից կես միավոր քիչ են հավաքել Անի Խանամիրյանն ու Լիա Մարտիրոսյանը (առաջինն այս տուրում հաղթանակ տարավ, իսկ երկրորդը ոչ-ոքի խաղաց), իսկ 3-ական միավոր ունեն Նարինե Գասպարյանն ու Մարիանա Գասպարյանը:
6-րդ տուրում Մարտիրոսյանը կմրցի Անդրիասյանի, իսկ Խանամիրյանը` Նարինե Գասպարյանի հետ: