Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ուսանողների ուսման վարձի վերաբերյալ նախագիծն ընդունվեց

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է Կառավարության կողմից հաստատված մասնագիտություններով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորող և զուգահեռ աշխատող ուսանողների եկամտային հարկի գումարը փոխանցել ուսման վարձի համար։

Խորհրդարանը նախագիծն ընդունեց միաձայն՝ 116 կողմ ձայներով։